Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լինում է և այսպես

Լինում է և այսպես
01.12.2017 | 11:32

Ինչպես հավաստիացնում է Don Balon տեղեկատվականը, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը «Բարսելոնի» ղեկավարությանը կոչ է արել ձեռք բերել իր տրանսֆերը:

Նշենք, որ ֆուտբոլիստի հրաժարագինը 100 միլիոն եվրո է:
Ի միջի այլոց, ավելի վաղ հայտնվել էր, որ «կապտանռնագույններն» արդեն իսկ համաձայնեցրել են Գրիզմանի պայմանագրի կետերը, ու գործարքն ամենայն հավանականությամբ կկատարվի գալիք տարվա տրանսֆերային պատուհանում:
Ակնհայտ էլ է, որ «Բարսելոնը» ֆրանսիացի տաղանդավոր ֆուտբոլիստին գնում է թիմից Նեյմարի հեռանալուց հետո հարձակման գծում առաջացած ճաքը փակելու համար: Տեղեկացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը «Աթլետիկոյի» կազմում դարձել է չորս գոլի ու երեք գոլային փոխանցման հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ